Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դոլարը կարող է նորից թուլանալ, 2016-ի հստակ կանխատեսումներ չկան

Դոլարը կարող է նորից թուլանալ, 2016-ի հստակ կանխատեսումներ չկան
29.12.2015 | 09:54

Դոլարը կարող է նորից թուլանալ, սակայն 2016-ի հստակ կանխատեսումներ չկան՝ ասված է JP Morgan Funds ներդրումային ֆոնդի վերլուծաբան Դևիդ Քելլի դեկտեմբերյան վերլուծության մեջ: 2014-ի վերջին նավթի գների անկումը պայմանավորված է երեք գործոններով՝ պահանջարկի պակասով, ԱՄՆ-ում նավթի հանքահանման ծավալների մեծացմամբ և նավթի արդյունահանումը չնվազեցնելու ՕՊԵԿ որոշմամբ: Այդ պատճառով կարելի է ակնկալել, որ 2016-ին նավթի համաշխարհային պաշարները կաճեն, թեպետ ոչ այնպես, ինչպես 2015-ին: 2016-ին նավթի գնի կտրուկ աճ սպասել պետք չէ: Նավթի գների աճի դինամիկան կախված է դոլարից: Իսկ թե ինչպես իրեն կպահի ամերիկյան տարադրամը, ամենադժվար հարցն է:
Դոլարը գերագնահատված է: Վերջին 18 ամիսներին հիմնական արժույթների զամբյուղում դոլարի փոխարժեքն աճել է 23 տոկոսով: ԱՄՆ-ն առևտրային դեֆիցիտի մեջ է, ի տարբերություն Եվրոպայի, Ճապոնիայի և Չինաստանի պրոֆիցիտի: Երկարաժամկետ հեռանկարով դա կարող է իջեցնել դոլարի փոխարժեքը: Այդուհանդերձ, այդ գործընթացները երկարաժամկետ են: Իսկ կարճաժամկետ գործընթացներում դոլարի փոխարժեքը դժվար թե նվազի, քանի որ Եվրոպական կենտրոնական բանկը մեղմացնում է դրամավարկային քաղաքականությունը, իսկ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը խստացնում է: Երկարաժամկետ կանխատեսմամբ՝ դոլարն անկում է գրանցելու, սակայն ինչպես կպահի իրեն 2016-ին, մնում է միայն գուշակել:

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ